Фармацевтическая химия, дизайн лекарств Рудольф Акопян

Ռուդոլֆ Հակոբյան

Абсолютный геологический возраст

Բացարձակ երկրաբանական տարիք

АБСОЛЮТНЫЙ ГЕОЛОГИЧЕСКИЙ ВОЗРАСТ – բացարձակ երկրաբանական տարիք, տվյալ երկրաբանական իրադարձությունից մինչև ներկա դարաշրջանն ընկած ժամանակը, հաշված հազարավոր և միլիոնավոր տարիներով: ԲԵՏ-ը սահմանում են հանքատեսակներում ռադիոակտիվ տարրերի և դրանց տրոհման արգասիքների պարունակության տվյալների հիման վրա: Այդ նպատակի համար կիրառում են հիմնականում 4 եղանակ՝ կապարային, հելիումային, արգոնային և ստրոնցիումային: Այս մեթոդների հիմքում ընկած են միջուկային հետևյալ փոխարկումները՝  U238 → Pb206 + 8He, U235 → Pb207 + 7He, Th232 → Pb208 + 6He (Pb –ի կայուն իզոտոպի կուտակումը U-Th հանքատեսակներում), K40 + e-→ Ar40 (Ar –ի կուտակումը K-ի հանքատեսակներում), Rb87 → Sr87+ - (Sr-ը Rb-ում): Իմանալով  U238 –ի, U235 –ի և Th232 –ի տրոհման արագությունը և որոշելով դրանց, ինչպես նաև կապարի իզոտոպային բաղադրությունը հանքատեսակում, կարելի է որոշել հանքատեսակի տարիքը հետևյալ հարաբերություններով՝   Pb206 : U238, Pb207 : U235, Pb207 : Pb206, Pb208 : Th232: Հարաբերական երկրաբանական տարիքը ընդգրկում է որոշակի ժամանակահատված՝ ժամանակամիջոց, էպոխա, դար…:

cover art: golden words, red background

Քիմիայի և դեղագիտության համառոտ հանրագիտարան

Հանրագիտարանը ներառում է ընդարձակ տեղեկություններ քիմիայում և դեղագիտությունում կարևոր նշանակություն ունեցող նյութերի, երևույթների, հասկացությունների վերաբերյալ, ինչն անհրաժեշտ է այդ և բժշկության, կենսաբանության, գյուղատնտեսության... բնագավառների գիտաշխատողների, ուսանողների, ավագ դպրոցի ուսցիչների, սովորողների համար:
Հրատարակչություն՝ Եվրոպրինտ
Հրատարակված է՝ 04.04.2016
Հրատարակություն՝ 1
ISBN՝ 978-9939-0-1720-4
Հասանելի է կոշտ կազմով