Фармацевтическая химия, дизайн лекарств Рудольф Акопян

Ռուդոլֆ Հակոբյան

Супрамолекулярная химия

Գերմոլեկուլային քիմիա

Supramolecular chemistry - արտա- կամ գերմոլեկուլային քիմիան (ԳՔ) քիմիայի նորագույն և բուռն զարգացող բնագավառներից է: Ի տարբերություն դասական քիմիայի, ԳՔ-ի ուսումնասիրման առարկան բացառապես ոչ վալենտային փոխազդեցությունների (ջրածնական կապեր, էլեկտրաստատիկ փոխազդեցություններ, կառուցվածքներ "առանց կապի"..., որոնց էներգիան 1-2 կարգով զիջում է վալենտական կապերի էներգիային) արդյունքում ստացված բարդ համակարգերն են (супрамолекулы): Եթե այդ կապերը շատ են, ապա արդյունքում ստացվում են ամուր, ճկուն, փոփոխվող կառուցվածքով ասոցիատներ: ԳՔ-ի տերմինաբանությամբ գերմոլեկուլային ասոցիատների բաղադրիչներին ընդունված է անվանել ռեցեպտոր (p, ընկալիչ) և սուբստրատ (s), որտեղ s-ը չափսերով զիջում է p-ին և դրանց մոլեկուլային ընտրողական ճանաչողության պրոցեսի արդյունքում առաջանում է sp գերմոլեկուլը (հյուր-տանտեր): Եթե ընկալիչը բացի կապ առաջացնելու կենտրոններից պարունակում է նաև ռեակցիոնունակ ֆունկցիոնալ խմբեր, այն կարող է ազդել իրեն միացած սուբստրատի քիմիական փոխարկումների վրա, հանդես գալով գերմոլեկուլային կատալիզատորի դերում: Կրաուն-եթերների հիման վրա ստեղծվեցին նոր մոլեկուլային բեռնարկղներ (контейнер)՝ կրիպտանդներ (криптанды), կարցերանդներ (լատ. carcer-մենախուց), կավիտանդներ (кавитанды), կալիքսարեններ (каликсарены), սֆերանդներ  (I)..., որոնցից հատկապես կրիպտոսվերանդը  (կրիպտանդի և սվերանդի հիբրիդը), Na+ կատիոնի հետ առաջացնում է կայուն կոմպլեքս՝ աննախադեպ ընտրողականությամբ (Na+/K+), որով գերազանցում է բոլոր սինթետիկ և բնական իոնոֆորները (ионофоры):

-->
cover art: golden words, red background

Քիմիայի և դեղագիտության համառոտ հանրագիտարան

Հանրագիտարանը ներառում է ընդարձակ տեղեկություններ քիմիայում և դեղագիտությունում կարևոր նշանակություն ունեցող նյութերի, երևույթների, հասկացությունների վերաբերյալ, ինչն անհրաժեշտ է այդ և բժշկության, կենսաբանության, գյուղատնտեսության... բնագավառների գիտաշխատողների, ուսանողների, ավագ դպրոցի ուսցիչների, սովորողների համար:
Հրատարակչություն՝ Եվրոպրինտ
Հրատարակված է՝ 04.04.2016
Հրատարակություն՝ 1
ISBN՝ 978-9939-0-1720-4
Հասանելի է կոշտ կազմով