Фармацевтическая химия, дизайн лекарств Рудольф Акопян

Ռուդոլֆ Հակոբյան

Ադսորբում

Адсорбция

АДСОРБЦИЯ (լատ. ad - վրա, sorbeo - կլանել) – ադսորբում կոչվում է ֆազերի բաժանման մակերեսին պինդ նյութի կամ հեղուկի ակտիվ մակերեսի վրա   (ադսորբենտ) գազի կամ լուծված նյութի  (ադսորբատ) խտացման երևույթը:  Ի տարբերություն աբսորբցիայի, նյութերի կլանումը կատարվում է ոչ թե կլանիչի ողջ ծավալով, այլ դրա մակերեսին:

Երևույթը ֆազերի բաժանման մակերևույթին մոտ գտնվող տարբեր ֆազերի ատոմների (մոլեկուլների) միջատոմական  (միջմոլեկուլային) կապերի թերի փոխհատուցման արդյունք է, այսինքն, Ա-ն ֆազերի բաժանման մակերևույթին ադսորբենտի վրա  ավելցուկ ուժային էներգետիկ դաշտի (Ա-ի մեծության չափանիշը) առկայության շնորհիվ մյուս ֆազի ծավալից նյութի կլանումն ու խտացումն է ադսորբենտի մակերևույթին (մակերևույթային երևույթներ, Լենգմյուր): Ադսորբատի մոլեկուլների փոխազդեցությունը ադսորբենտի մակերևույթի հետ ունեն նույն բնույթը, ինչ որ մոլեկուլների փոխազդեցությունը մի ֆազի ներսում, սակայն բաժանման սահմանի վրա առաջանում է փոխազդեցության ուժերի անհամաչափություն (ասիմետրիա), քանի որ տարբեր ֆազերում գտնվող մոլեկուլների փոխազդեցության ուժերը տարբերվում են նույն ֆազում մոլեկուլների փոխազդեցության ուժերից և ադսորբատի մոլեկուլները խտանում են ադսորբենտի մակերևույթին: 

Ա-ի մեծությունը որոշում են ադսորբենտի միավոր զանգվածի, ծավալի կամ մակերեսի կողմից կլանված ադսորբատի քանակով և այն կախված է ադսորբենտի ծակոտկենությունից, կլանվող նյութի խտությունից, ջերմաստիճանից, ճնշումից:  Բևեռային ադսորբենտները հիմնականում ադսորբում են բևեռացված նյութերը, բևեռային լուծիչներում ոչ բևեռային նյութերի համար օգտագործում են ոչ բևեռային ադսորբենտներ, օրինակ, ոչ բևեռային օրգանական նյութերը ջրային լուծույթից լավ ադսորբվում են ակտիվացված ածխի վրա: Որոշ ժամանակ անց ադսորբված մոլեկուլները անջատվում են ադսորբատից (դեսորբցիա): Միավոր ժամանակում ադսորբվող (կամ դեսորբվող) մոլեկուլների թիվը միավոր մակերեսի վրա (կամ վրայից) կոչվում է Ա-ի (կամ դեսորբցիայի) ա ր ա գ ու թ յ ու ն: Ադսորբման և դեսորբման արագությունների հավասարման պրոցեսը կոչվում է  ա դ ս ո ր բ ու մ ա յ ի ն   հ ա  վ ա ս ա ր ա կ շ ռ ու թ յ ու ն: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ֆիզիկական ադսորբցիայի արագությունն ու ադսորբված մոլեկուլների թիվը պակասում է (ակտիվանում է բրոունյան շարժումը, արագանում է դեսորբման պրոցեսը) իսկ քեմոսորբցիայի  (Хемосорбция, Ա-ի մասնակի դեպքն է, երբ ադսորբենտի և ադսորբտիվի միջև տեղի է ունենում քիմ. փոխազդեցություն) դեպքում՝ աճում: Հաստատուն ջերմ-ում ադսորբված նյութի հավասարակշռված քանակի և ծավալային ֆազում այդ նյութի պարցիալ ճնշման կամ կոնցենտրացիայի կախվածության գրաֆիկական արտահայտումը կոչվում է ադսորբցիայի իզոթերմ  (Изотермы адсорбции):

А. Предельная – սահմանային ադսորբման ժամանակ լուծույթի (կամ պինդ նյութի) ողջ մակերևույթը հավասարաչափ պատված է ադսորբատի մոնոմոլեկուլային շերտով  (Изотермы адсорбции, Ленгмюра изотерма):

А. Селективная – Ընտրողական ադսորբումը պայմանավորված է ադսորբենտի և ադսորբտիվի միջմոլեկուլային յուրատեսակ փոխազդեցության ուժերով :  

А. Вируса – վիրուսի ադսորբումը  բջջի հետ վիրուսի փոխազդման առաջին փուլն է : Այն բնութագրվում է արտահայտված ընտրողականությամբ, որը կախված է բջջային պատի ընկալիչների և վիրիոնի մակերևույթային կառուցվածքի կոմպլեմենտարությունից:

cover art: golden words, red background

Քիմիայի և դեղագիտության համառոտ հանրագիտարան

Հանրագիտարանը ներառում է ընդարձակ տեղեկություններ քիմիայում և դեղագիտությունում կարևոր նշանակություն ունեցող նյութերի, երևույթների, հասկացությունների վերաբերյալ, ինչն անհրաժեշտ է այդ և բժշկության, կենսաբանության, գյուղատնտեսության... բնագավառների գիտաշխատողների, ուսանողների, ավագ դպրոցի ուսցիչների, սովորողների համար:
Հրատարակչություն՝ Եվրոպրինտ
Հրատարակված է՝ 04.04.2016
Հրատարակություն՝ 1
ISBN՝ 978-9939-0-1720-4
Հասանելի է կոշտ կազմով