Фармацевтическая химия, дизайн лекарств Рудольф Акопян

Ռուդոլֆ Հակոբյան

Բուժամիջոցների անհամատեղելիությունը

Несовместимость лекарственных средств

Դեղերի անհամատեղելիությունը դրանց փոխազդեցության արդյունքում բուժական էֆեկտի կորուստն է, թուլացումը, ուժեղացումը, բուժական ազդեցության աղավաղումը, կողմնակի կամ թունավոր էֆեկտների առաջացումը կամ ուժեղացումը: ԴԱ-ի բնույթը կարող է լինել ֆիզիկական, որն արտահայտվում է բաղադրիչների ցնդելիությամբ, չլուծվելու և չխառնվելու, էվտեկտիկ խառնուրդներ առաջացնելու, կոլոիդ մասնիկների կոագուլվելու, ադսորբումային հատկություններով: Քիմ. անհամատեղելիությունը հաճախ նկատվում է հեղուկ դեղաձևերում: Անհամատեղելի քիմ. զուգակցումները դասակարգվում են ըստ տեսանելի նշանների՝ նստվածքի, գազի անջատում, գույնի, հոտի և երբեմն անտեսանելի փոփոխություններ: Ֆիզ. և քիմ. Ա-ը կարող է հանդես գալ օրգանիզմից դուրս (ֆարմացևտիկ փուլում)՝ կոմբինացված դեղաձևերի պատրաստման պրոցեսում կամ միևնույն ներարկիչում կամ համակարգում մի քանի դեղանյութեր միավորելիս: Օր., գլյուկոզի լուծույթները կայունացնում են աղաթթվի 0,1 ն-ոց լուծույթով և նատրիումի քլորիդով (pH = 3-4), հետևաբար որպես լուծիչ չի կարելի օգտագործել բենզիլպենիցիլինի, ամպիցիլինի, հեպարինի, սուլֆանիլամիդների, բարբիտուրատների աղային ձևերի համար: Դեղաբանական ահհամատեղելիությունը կարող է զարգանալ օրգանիզմում դեղանյութերի ֆարմակակինետիկական, երբ մի դեղանյութը փոխում է մյուսի կոնցենտրացիան արյան մեջ և ազդում է ներծծման, բաշխման, մետաբոլիզմի, արտաքսման պրոցեսների վրա, և ֆարմակադինամիկական՝ երբ մի նյութն ազդում է մյուսի ազդեցության ծագման և իրացման ընթացքի, ազդման մեխանիզմի վրա՝ մոլեկուլ-թիրախ փոխազդեցության ընթացքում և արտահայտվում է սիներգիզմի, անտագոնիզմի երևույթներով: Դասական անհամատեղելիության տեսակ է պ-ամինաբենզոյական և պ-ամինասուլֆաթթուների մրցակցային անտագոնիզմը (Վուդսի տեսությունը): ԿՆՀ-ի վրա ալկոհոլի և բազմաթիվ նյարդամետ (нейритроп) դեղերի (քնաբերներ, տագնապամարիչներ կամ անքսիոլիտիկներ...) ճնշող ազդեցության փոխադարձ ուժեղացումը ֆարմակադինամիկական փոխազդեցության արդյունք է:Հատկապես մահացու վտանգավոր է ալկոհոլի և բարբիտուրատների համատեղումը: Դեղաբանական անհամատեղելիության երևույթներ են՝ սիներգիզմը (synergia), ներհակությունը (antagonisma)  և մասնակի անտագոնիզմը: Սիներգիզմի (Ս) դեպքում միևնույն ուղղությամբ, սակայն օրգանի տարբեր հյուսվածքների կամ բջջի տարբեր մասերի վրա ազդող 2 կամ ավելի դեղերի զուգակցման գումարային էֆեկտն ավելի մեծ է քան առավել ակտիվ բաղադրիչինը, սակայն ավելի փոքր է բաղադրիչների գումարային էֆեկտից: Ս-ի մասնավոր դեպքը պոտենցումն է (потенцирование) կամ գերգումարային Ս-ը (ԳՍ), երբ զուգակցված դեղերի ազդման ուժը գերազանցում է առանձին բաղադրիչների ազդման էֆեկտների գումարը: Այս դեպքում հաճախ նույնիսկ բաղադրիչներից մեկը կարող է այդ էֆեկտից բոլորովին զուրկ լինել: Օրինակ,   

cover art: golden words, red background

Քիմիայի և դեղագիտության համառոտ հանրագիտարան

Հանրագիտարանը ներառում է ընդարձակ տեղեկություններ քիմիայում և դեղագիտությունում կարևոր նշանակություն ունեցող նյութերի, երևույթների, հասկացությունների վերաբերյալ, ինչն անհրաժեշտ է այդ և բժշկության, կենսաբանության, գյուղատնտեսության... բնագավառների գիտաշխատողների, ուսանողների, ավագ դպրոցի ուսցիչների, սովորողների համար:
Հրատարակչություն՝ Եվրոպրինտ
Հրատարակված է՝ 04.04.2016
Հրատարակություն՝ 1
ISBN՝ 978-9939-0-1720-4
Հասանելի է կոշտ կազմով