Фармацевтическая химия, дизайн лекарств Рудольф Акопян

Ռուդոլֆ Հակոբյան

Հակոբյան Ռուդոլֆ Համազասպի

1962թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը և ուղեգրով աշխատել է Երևանի “Պոլիվինիլացետատ” գործարանում որպես հերթափոխի պետ: 1967թ. ընդունվել է ասպիրանտուրա (ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ): 1973թ. պաշտպանել է թեկնածուական թեզը նուրբ օրգանական սինթեզի բնագավառում: 1974թ.-ից ընտրվել է ասիստենտ, այնուհետև` դոցենտ Երևանի բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի նոր բացված դեղագիտական քիմիայի ամբիոնում, այդ ամբիոնի հիմնադիրներից է, որտեղ դասավանդում է “Դեղագիտական քիմիա” առարկան:

1992թ. ՀՀ-ում հիմնադրվեց “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը” ուր հիմնադիր տնօրեն ակադ. Է.Գաբրիելյանի հրավերով Ռ.Հակոբյանը աշխատանքի է անցել որպես Դեղագրքային հանձնաժողովի նախագահ:

Ռ.Հ. Հակոբյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների և մի շարք դասագրքերի`
- Դեղերի անհամատեղելիությունը – 1992թ., Վահան, Երևան:
- Ընդհանուր դեղագիտական քիմիա, անօրգանական պատրաստուկներ – 1995թ., ՍՕՏԻՍ, Ս.Պետերբուրգ:
- Դեղագիտական քիմիա – 2002թ., Նոյյան տապան, Երևան:
- Դեղագիտական քիմիա (ընդհանուր) – 2010թ., Եվրոպրինտ, Երևան:
Դասագիրք դեղագիտական ինստիտուտների և ֆակուլտետների ուսանողների, ինչպես նաև պրակտիկ դեղագետների ու դեղագործների համար (Հրաման N568 – Ա/Ք, 11.06.2010, ՀՀ ԿԳ նախարար):

Գիտահետազոտական ոլորտն`
- կոնդենսացված հետերոցիկլերի և ջրալուծ պորֆիրինների սինթեզը և դրանց ակտիվության բացահայտումը,
- ֆուրանի կողմնային շղթայի 3-րդ դիրքում ամին պարունակող միացությունների փոխարկումներն ու ուսումնասիրությունը: